«Տեսակետ» մամուլի ակումբ - «Հանեցինք տրամվայն այն ժամանակ, երբ Փարիզը վերադարձնում էր այն»

Panorama.am

 

«Զարգացած այն երկրները չեն, որտեղ բոլորը մեքենա ունեն, այլ այն երկրները, որտեղ նույնիսկ հարուստներն օգտվում են հանրային տրանսպորտից»,-բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեց Միջազգային կազմակերպության մանիֆեստի տողերը:

Կ. Դանիելյանը հիշեց, որ Երևանում տրամվայը հանեցին այն ժամանակ, երբ Փարիզում այն վերադարձնում էին, իսկ մյուս երկրներում ձեռմաուխ էին եղել մետրոյի ընդլայնմանը:

«Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ միջազգային գիտաժողովի ժամանակ Տալինի քաղաքապետը ներկայացնում էր, թե ինչ են արել քաղաքի համար էկոլոգիական տեսանկյունից: Նա ասաց, որ հանրային տրանսպորտը դարձրել ենք անվճար, որպեսզի մարդիկ իրենց մեքենաները չհանեն քաղաք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, ապա Կ. Դանիելյանն ընդգծեց, որ բենզա- և գազալցակայանները հատկապես կենտրոնում մեծամասամբ կառուցված են նորմերի խախտումներով:

«Աստված հեռու տանի, եթե խցանման ժամանակ մի մեքենայի գազաբալոն պայթի: Խնդիրներն ու ռիսկերը կան, որոնք լուծման կարիք ունեն»,-ասաց նա:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և գազալցակայանների սարքավորումներ արտադրող ընկերության տնօրեն Հմայակ Աբաջյանն այսօր քննարկում էին  հանրապետությունում բենզա- և գազալցակայաններում ստուգումների արդյունքները, դրանց անվտագությունն ու այլ հարցեր:

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ