«Տեսակետ» մամուլի ակումբ - «ՀՀ-ն եւ Իրանը կարող են գրանցել լրջագույն ձեռքբերումներ». Վարդան Ոսկանյան

  Իրանի եւ Հայաստանի համար երկուստեք հետաքրքրական է տնտեսական ոլորտը, որի համատեքստում կարեւոր ձեռքբերում կա՝ Իրանի կողմից ՀՀ-ի դերի արձանագրումը որպես Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող երկիր: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մատնանշելով արդեն իսկ իրականացված կոմբինացված բեռնափոխադրումների իրականացնելու փորձը: «Եվրոպայից ժամանած բեռները վրացական նավահանգիստներից երկաթուղով հասցվում են Երասխ, որտեղից էլ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով հասցվում են Իրան: Դատելով առկա տեղեկատվությունից՝ այդ գործարքը կատարվել է ընդունելի գների սահմաններում, հետեւաբար՝ երկաթուղի-ավտոմայրուղի կոմբինացված ճանապարհը, ըստ էության, արդարացված է: Ակնհայտ է, որ երկու երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ այս հնարավորությունն օգտագործելու ուղղությամբ»,-ասաց փորձագետը: Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ՝ եթե «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը տեղից շարժվի, ինչպես հայտարարվել է, ՀՀ-ն եւ Իրանը կարող են գրանցել լրջագույն ձեռքբերումներ՝ ՀՀ-ն վերածելով կարեւորագույն օղակի, որը կապահովի Իրանից ելք դեպի Սեւ ծով, այնուհետեւ՝ դեպի եվրոպական շուկա, եւ հակառակը՝ եվրոպական շուկաներից Սեւ ծովի միջոցով ելք դեպի Պարսից ծոց եւ Հեռավոր արեւելք: «Իրանական կողմը եւս շահագրգիռ է, որ այս ճանապարհը գործի՝ հաշվի առնելով Թուրքիայում իրանցիների ունեցած բազմաթիվ խնդիրները՝ թե քաղաքական, թե աշխատանքային»,-նկատեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների համատեքստում Թուրքիան վերջինիս անարդար պայմաններ է պարտադրել, ուստի Իրանը ցանկանում է թուրքական ուղին հնարավորինս դիվերսիֆիկացնել, իսկ լավագույն պայմանների առաջարկի դեպքում՝ օգտագործել Հայաստանի տարածքը: 

 



Առավոտ

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ