Մշակույթ - «Սիրված երգեր». համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ` «Սիրված երգեր» խորագրով: Համերգը կանցկացվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Երեկոյի ընթացքում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի 30 սիրված երգեր և ստեղծագործություններ: Համերգին մասնակցում են հանրապետության և արտերկրի հանրահայտ կատարողներ` ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանը, Խորեն Լևոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լևոն Ջավադյանը, Ռազմիկ Ամյանը, Գրիքոր Կյոքչյանը և Երգի պետական թատրոնի կվինտետը, Նաիրա Գյուրջինյանի ղեկավարությամբ «Ջեզլ» խումբը, Արմեն Հյուսնունցը, Էրիկ Կարապետյանը, Ժան Թաթլյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սիրանուշ Գասպարյանը, Մհերը, Սոնան, Արմեն Ավջյանը, Բեդրոս Կիրկորովը, Սուրեն Շահիջանյանը, Մարիամ Մերաբովան, Ջանինան, «Դոկտոր Վաթսոն» խումբը, Ջանպիերո Ռուջերին, Նիկոլայ Ռյաբուխան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ