«Տեսակետ» մամուլի ակումբ - Մշակույթն առանձին կույրաղիք չէ. Ռուբեն Բաբայան

Հայաստանյան հեռուստատեսությունն այսօր ունի մանկապատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր  կան շատ հրաշալի, տաղանդավոր արվեստագետներ, մտավորականներ, սակայն պետք է նրանց բացահայտել ու ներկայացնել հանրությանը:

«Հաճախ են ասում՝ ո՞ւր են այսօրվա իսահակյանները, սևակները, ունե՞նք գրականություն: Այս թյուր համեմատությունն առաջին հերթին ներքին թերհավատությունն է ընթացիկ կյանքի, գրականության հանդեպ: Ամեն գրող իր ժամանակին բերում է իր խոսքը, յուրահատուկ ձայնը»,- նշեց նա:

Գրողների միության նախագահը կարևորում է մանկապատանեական հաղորդաշարերերը՝ նախ և առաջ այսօրվա  խաթարված լեզվամտածողություն փոխելու համար:

«Մեր կյանքում  տեղ է գտել մի լեզվամտածողություն, որ եթե բաղաձայնները շեշտում են, ձայնավորները սղում, իրենք  լավ տղա են, հեղինակություն են: Հատկապես միջին դասարանների տղաները, ովքեր  նախկինում լավ կարդում էին, 14-15 տարեկանում փոխում են իրենց աշխարհայացքը: Լեզվամտածողությունը հենց արտահայտվում է այդ տարիքի տղաների խոսակցության, ագրեսիվ պահվածքի մեջ: Վերջերս պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ ես ասացի, որ նման լեզվամտածողություն ունեցող երիտասարդները բանակում հաստատ կռիվների մեծ հնարավորություն են ստեղծում»,- ասաց Է. Միլիտոնյանը:

Մտավորականի խոսքով՝ այսօր  Հայաստանում արժեհամակարգը գլխիվայր շուռ է եղել, ավելի շատ խոսում են տնտեսական, բանկային գործունեությունների մասին. «Մինչդեռ մշակույթը  պատմականորեն եղել է մեր առաջնակարգ համակարգի բարձր աստիճանը: Այսօր համարվում է ոչ վարկանշային»:

Ասուլիսին ներկա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ցանկանությունն է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները տարբերվեն իրարից, քանի որ հայ ժողովրդի հարստությունը բազմազանության մեջ է: 

«Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ ավելի շատ ման են գալիս, թե ինչով իրար նմանվեն: Կուզեի ընդգծված դեմք ունենային մեր հեռուստաալիքները: Երևի թե արդեն ժամանակն է, որ լինեն զուտ մասնագիտական հեռուստաալիքներ, ինչպես ամբողջ աշխարհում է: Սա ևս շատ կարևոր է»,- նշեց արվեստագետը:

Նրա խոսքով՝ հեռուստաալիքները պետք է փորձեն գտնել, բացահայտել հետաքրքիր մարդկանց, ոչ թե իրարից խլեն մեկի գտածը:

Խոսելով սերիալների մասին, Ռ. Բաբայանի գնահատմամբ, սերիալը որպես ժանր  հետաքրքիր է, սակայն բովանդակությունն ու ժանրը չպետք է խառնել իրար հետ:

«Ժանրի մեջ վատ բան չեմ տեսնում, բովանդակության մեջ եմ տեսնում, որը  պրիմիտիվ է, մակերեսային, սուտ զգացմունքային: Մենք պարզապես հնդկական ֆիլմերը, որով ժամանակին մեր հասարակության որոշակի մասը տարված էր, փոխարինել ենք հայկական հնդկական ֆիլմերով: Լացացնել, ընդ որում խաղալ ոչ թե զգացմունքի խորության, բացահայտման վրա, այլ խնդիր է դրվում՝ լացացանել: Մենք բոլորս խորության կարիք ունենք: Իսկ խորության համար նոր դեմքեր են պետք, մասնագիտական համապատասխան ունակություններ ունեցող մարդիկ են պետք: Հաճախակի նեղվում ես պարզապես անորակ տրվող արտադրանքից»,- ընդգծեց նա:

Ռ. Բաբայանն ասաց, որ հաճախ հեռուսաընկերության ղեկավարը սեփական վատ ճաշակը բացատրում է պահանջարկով. «Ասում է՝ դա է ուզում հասարակությունը: Կարծես ինքը բարձր  ճաշակ ունի, հասարակությունն իրենից պահանջում է ցածր ճաշակ: Այդպես չի լինում. եթե մարդը բարձր ճաշակ է ունենում, չի կարող իրեն ստիպել ցածրաճաշակ բաներ անել: Մենք խնդիր ունենք լայն հորիզոնի բացակայության հետ»: 

Նա նշեց, որ մշակույթն առանձին կույրաղիք չէ, մի ոլորտ է, որը կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ:

Նշենք, որ նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օրն է:

 

 

Նյութը` panorama.am-ի

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ