Մշակույթ - Հոբելյանական համերգ` նվիրված Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ` ս. թ. նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Հ. Թոփիկյան) և Գեղարդ երգեցիկ խմբի (գեղ. ղեկավար՝ Մ. Նավոյան, խմբավար՝ Ա. Պապայան) կատարմամբ:
Ե. Երկանյանը բազմաժանր կոմպոզիտոր է, ում ստեղծագործություններին հատուկ են վառ ազգային նկարագիրը, բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայի վարպետ տիրապետումը: Երկանյանի ստեղծագործությունները տեղ են գրավել հանրապետության բազմաթիվ երաժշտախմբերի և առաջատար մենակատարների նվագացանկում: Նրա երկերը կատարվել, հրատարակվել և լույս են տեսել ձայնասկավառակներով, ավելի քան 20 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և այլուր:
Ե. Երկանյանի ստեղծագործություններն արժանացել են միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցանակների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ