Սպորտ - Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն-2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ

Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն-2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ:

Այդ ցանկում է նաեւ ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նրա անալիզների մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութերը: ՄՕԿ-ի բժշկական անձնակազմը վերահաստատել է որոշումը ու նշել, որ մարզուհին որակազրկվում է, իսկ նրա բրոնզե մեդալը Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձնի:

Խուրշուդյանի մեծ սպորտ վերադառնալու հարցը պետք է որոշի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

 

Նյութի աղբյուր

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ