«Տեսակետ» մամուլի ակումբ - Արցախում կատարված հայտնագործությունները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են. Գիտնական

Արցախում կատարված հնագիտական պեղումները թույլ են տալիս վստահորեն պնդել, որ հայ ժողովուրդը գենետիկական տեսանկյունից բնիկ ժողովուրդն է և հայերը հետնորդներն են այն բնակչության, որն այստեղ ապրում է առնվազն 6-7 հազար տարի առաջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունների Ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Հնագետների խումբը պեղումներն իրականացրել է Արցախի Ազոխ գյուղում գտնվող Ազոխ և Ալեքսանա Ղուզե քարանձավներում:

Եպիսկոպոսյանի ներկայացմամբ, Ազոխի քարանձավը խոշոր ու հայտնի համալիր է, որը հայտնի է մոտավորապես 13 մ խորությամբ մշակութային շերտերով ու այնտեղ հայտնաբերված կարևորագույն հնագիտական նմուշներով:

«Դրանք մշակութային շերտեր են, որը թողել է մարդը, այն էլ՝ հնագույն ժամանակների մարդը: Վաղ նեանդերտալ մարդու ժամանակներից բնակեցվել է այդ համալիրը», -հավելեց Եպիսկոպոսյանը:

Պեղումները սկսել են մի քանի տարի առաջ և դրանք կատարում է միջազգային արշավախումբ, քանի որ ինչպես Եպիսկոպոսյանն ասաց, Հայաստանում չկան հմուտ մասնագետներ: Պեղումներ, նրա խոսքով, արվում են բավականին ծանր պայմաններում, մթության մեջ, հմուտ մասնագետների կողմից:

Հնագետների գլխավոր հայտնագործությունները կատարվել են մյուս՝ Ալեքսանա Ղուզե քարանձավում, որը անտառում գտնվող քարանձավ է և ունի եզակի առանձնահատկություն՝ այստեղ ի տարբերություն Ազոխի ԴՆԹ-ի պահպանման պայմանները եզակի են:

«Դա նշանակում է, որ մենք եթե նույնիսկ գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ 30-40-50 տրավա վաղեմության, ապա ԴՆԹ-ն տարբերակելու հավանականությունը շատ մեծ է: Ցավոք Ազոխի քարանձավում վերևի շերտը 100 հազար տարվա վաղեմություն ունի և աշխարհի շատ լաբորատորիաներում մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ-ն անջատելը անհնարին է, ԴՆԹ-ն քայքայվել է, ինչը նշանակում է, որ մենք չունենք հնարավորություն համեմատելու գենետիկական տվյալները տարբեր շերտերում», -բացատրեց գիտնականը:

Եպիսկոպոսյանի խոսքով, հայ ժողովրդի բնիկ լինելը ոչ թե «մատից ծծած» հայտարարություն է, այլ փաստարկված աշխատանք, որը կատարել են արտասահմանյան մասնագետները՝ աշխարհի արդյունավետ լաբորատորիաների օգնությամբ:

Ալեքսանա Ղուզե քարանձավում հնագետները գտել են քարե գործիքներ, տարբեր կենդանիների տարբեր ոսկորներ, անցյալ տարի՝ մեկ ատամ, այս տարի՝ մարդու ազդոսկր, և դրանք ցույց են տվել, որ այստեղ մարդ է ապրել: Ավելին, հնագետները նաև գտել են ձկան ողնաշարի մասնիկներ և պարզել են, որ այն 70-80 սմ-անոց է: Ըստ գիտնականի, դրանից կարելի է հասկանալ, որ Արցախի Թարթառ գետում այդ չափի ձկներ են ապրել 30-40 հազար տարի առաջ:

«Իմ ուսանողը, որն այժմ աշխատում է Կոպենհագենում, այնտեղ լաբորատորիայում առանձնացրեց այդ ատամի ԴՆԹ-ն և պարզվեց, որ այդ ատամը 6500 տարվա վաղեմություն ուներ: Կարևորն այն է, որ նույնիսկ մեկ նմուշի պարագայում մենք ունենք հնարավորություն ցույց տալ, որ այդ նմուշը մեր գենետիկական նախնիներին է պատկանում», -հայտարարեց մարդաբանը:

Ատամի ԴՆԹ-ի համեմատությունն անցկացվել է ժամանակակից հայերի գենետիկայի հետ ու շարունակականությունը ստացվել է: ԴՆԹ-ի խորքային շեղումներ, ըստ գիտնականի, իսպառ բացակայել է:

Գիտնականի պնդմամբ, սա հստակ, համոզիչ ու կոշտ արձագանք է Ադրբեջանից և այլ ամբիոններից հնչող հայտարարություններին, թե հայերը բնիկ ժողովուրդ չեն, եկվորներ են այս տարածաշրջանում:

«Գենետիկան շատ հստակ գիտություն է և արդյունքը շատ համոզիչ է, հետևաբար ադրբեջանցիների երբեմն անհիմն հայտարարությունները անտեղի են, որոնց Հայաստանը երբեմն չունի համարժեք պատասխան», -նկատեց Եպիսկոպոսյանը:

 

Նյութը` panorama.am-ի

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ