Սպորտ - Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները:

ՄՕԿ-ի որոշումով 11 մարզիկ պարտավոր են վերադարձնել օլիմպիական մեդալները, իսկ 16 մարզիկի արդյունք չեղյալ են համարվել: Նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական փոխչեմպիոն Խասան Բարոեւը, օլիմպիական բրոնզե մեդալակիր ծանրորդներ Հաջիմուրատ Ակաեւը, Դմիտրի Լապիկովը, ձողացատկի օլիմպիական բրոնզե մեդալակիր Դենիս Յուրչենկոն, ծանրամարտում բրոնզե մեդալ նվաճած Նատալյա Դավիդովան, ծանրորդուհի օլիմպիական բրոնզե մեդալակիր Մարիա Գրաբովեցկան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլի մպիական բրոնզե մեդալակիր Ասետ Մամբետովը, բրոնզե մեդալակիր ծանրորդուհի Մայա Մանեզը, օլիմպիական փոխչեմպիոն Իրինա Նեկրասովան, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ արծաթե մեդալակիր ադրբեջանցի Վիտալի Ռահիմովը, հույն եռացատկորդ բրոնզե մեդալակիր Խրիսոպիգի Դեւետցին:

Դոպինգ նմուշները վերանայվել և դրական պատասխան ունեն նաև 5-րդ տեղ զբաղեցրած բարձրացատկորդուհի Վիտա Պալամարի, 4-րդ հորիզոնականը գրաված Ելենա Սլեսարենկոյի, ծանրամարտի մրցաշարում չորրորդ տեղ զբաղեցրած Վլադիմիր Սեդովի, 5-րդ տեղը զբաղեցրած ծանրորդ Նազիմ Փաշաևի, 4-րդ տեղ զբաղեցրած ծանրորդ Իրինա Կուլեշի մոտ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ