Տնտեսություն - «Երևան Գարեջուր» ընկերությունից կբռնագանձվի 110 միլիոն դրամ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում անդրադարձավ «Երևանի գարեջրի» գործարանի հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ լծակներ չունի, սակայն դա իրենց չի զրկում կարծիք հայտնելու հնարավարությունից:

«Ուստի պարոն Շաբոյանին և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայում, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգույթուններն ավելի շատ են:

Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է,  քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: Բացի դրանից՝ ես հանդիպել եմ այդ գործարարների հետ: Իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չեն տվել, և այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Երևան Գարեջուր» ընկերությունից կբռնագանձվի 110 միլիոն դրամ:

 

 

Նյութը` 168 ժամ֊ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ