Տնտեսություն - ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«ՀՀ վարչապետի մոտ վերջերս կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ, հանձնարարվել է կազմակերպել ոլորտային քննարկումներ և տալ պարզաբանումներ բարձրացված հարցերին: Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրները, և վերլուծելու, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել դրանց լուծման և ոլորտը բարելավելու համար», – նշել է նախարարը:

Այնուհետև թռչնաբույծները ներկայացրել են իրենց հիմնախնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հետաձգման, պետական սուբսիդավորման հարցերը:

Քննարկվել են ոլորտին առնչվող այլ խնդիրներ ևս, այդ թվում` տեղական թռչնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարարը ընդգծել է, որ բարձրացված բոլոր խնդիրները հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ