«Տեսակետ» մամուլի ակումբ - Հարություն Մեսրոբյան. «Արժույթային սովի վտանգը Դամոկլեսյան սրի նման կախված է մեր տնտեսության վրա»

Առավոտ

 

«Հայաստանը վերջին 10-15 տարիների ընթացքում պարբերաբար պետության մակարդակով ունենում է արժույթային սով»,- նոյեմբերի 12-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նա նշեց, որ պետության արժույթի պաշարները համալրվում են ֆիզիկական տրանսֆերտների, վարկերի, ներդրումների եւ արտահանման միջոցով, իսկ արժույթի պաշարների նվազմանը նպաստում է ներկրումը, պետական պարտքի սպասարկումը. «Պետական պարտքը մեզ մոտ վերջին տարիներին շեշտակի ավելացավ եւ անցավ ՀՆԱ-ի 50 տոկոսը, դա նշանակում է, որ պետական պարտքի սպասարկման համար ավելի շատ արտարժույթ է պարտադիր, սա նշանակում է, որ այս իմաստով մենք ունենք ավելացող արտահոսք: Մեզ մոտ ներկրումը երեք անգամ մեծ է, քան արտահանումը, այստեղ էլ մենք առեւտրական սալդոյի պատճառով մենք ունենք արտահոսք, տրանսֆերտները շեշտակի ընկել են, ներդրումները գրեթե զրոյացել են, մնում է որոշ չափով Միջազգային արժույթային հիմնադրամի եւ համաշխարհային բանկի վարկերը: Բայց չէ՞ որ մենք պետք է պարբերաբար սպասարկենք պետական պարտքը թե՛ մայր գումարի մասով, թե՛ տոկոսների մասով, եւ վտանգ կա, որ կարող է լինի տեխնիկական անելանելի վիճակ՝ դեֆոլտ: Այսինքն՝ երբ Հայաստանին չի հերիքի արտարժույթ»: Հարություն Մեսրոբյանի խոսքերով՝ արժույթային սովի վտանգը Դամոկլեսյան սրի նման կախված է մեր տնտեսության վրա. «Դեռ միտում չկա, որ արտահանումը կավելանա, տրանսֆերտները կավելանան, ընդհակառակը՝ նույն տրանսֆերտների մասով նվազում են: Մաթեմատիկորեն կարող է արտարժույթը չհերիքի: Մեր Կենտրոնական բանկը ազգային դրամի թողարկողն է, բայց մեր պարտքը դոլարով է: Որպեսզի դոլար ունենանք, ներհոսք պետք է լինի, ներհոսք չկա, ինչքան ուզում ես դրամ տպի, խնդիրը չի լուծվի»: 

 168 ժամ 

 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է՝ կառավարության ծրագիրը դեռևս չի կարելի ընկալել՝ որպես լիակատար ծրագիր։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, կապ չունի՝ այն կառավարությա՞ն ծրագիր է, թե՞ կորպորացիայի։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է գրված լինի, թե ինչ են ուզում անել. «Տվյալ դեպքում խոսքը կառավարության մասին է՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել: Երկրորդը՝ ինչ գլխավոր թիրախներ կան, որպեսզի այդ նպատակը ստացվի: Երրորդը՝ ինչ քայլեր են պետք, որը բաժանված կլինի պարբերականությունով, այսինքն՝ երեք ամիսը մեկ, վեց ամիսը մեկ կամ տարին մեկ ինչ կարևորագույն ցուցանիշներ պետությունը պետք է ապահովի: Այդ ցուցանիշները պետք է լինեն և՛ քանակական, և՛ այնտեղ, որտեղ չի կարող լինել քանակական ցուցանիշ՝ պետք է լինի որակական»:

Ամեն դեպքում, Հ. Մեսրոբյանը կարծում է՝ Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագրից առաջին անգամ ծրագրի «հոտ» է գալիս. «Վերջապես ինչ-որ կոնկրետ միջոցառումներ են գրված, ինչ-որ կոնկրետ ժամկետներ են դրված, ինչ-որ նոր գաղափարներ կան: Եվ ընդհանրապես զգացվում է, որ միայն բաժակաճառեր չեն, չնայած այդ ծրագիրն ունի որոշ չափով նախկին բոլոր բաժակաճառային ծրագրերի շորշոփ, բայց նաև ունի դրական մասեր»:

 

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Հուլիսի 10-ին, ժամը 11.30 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանի օրհասական վիճակն ու էկոհամակարգի արդի խնդիրները: Ձկնապաշարների վիճակի գնահատում, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ