Մամուլ - Որքան հարկ են վճարել հայկական սուպերմարկետները. 168 ժամ

Անցնող շաբաթվա սկզբին լրագրողները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարց էին ուղղել 2016 թվականի առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ, ինչին կոմիտեի նախագահը խոստացել էր շատ արագ արձագանքել:

Մեր գործընկերները նկատի ունեին այն հրապարակումը, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերը այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 2 մլրդ դրամով նվազեցրել են հարկերը։ Այդ թվում, «Ալեքս Գրիգի» հարկերը նվազել են 846 մլն դրամով, «Նատալի Ֆարմինը»` շուրջ 373 մլն դրամով, «Ա և Գ» ընկերության վճարած հարկերը՝ շուրջ 780 մլն դրամով։

Ու քանի որ հարցը հնչեցվեց միայն «Ալեքս Գրիգի» մասով, ՊԵԿ-ը պարզաբանում ներկայացրեց հենց այդ ընկերության համար՝ նշելով, որ ներմուծման մասով մաքսային մարմիններին վճարված հարկերը նվազել են՝ ներմուծման ծավալների նվազման արդյունքում, իսկ հարկային մարմիններին կատարված վճարումները հակառակը՝ ավելացել շուրջ 68.0 միլիոն դրամով:

Նշենք, որ Yerevan City սուպերմարկետների ցանցը պատկանում է հենց «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին։ Որոշեցինք ստուգել՝ ինչ փոփոխություններ են կրել մյուս սուպերմարկետների հարկային վճարումները։

Պատկերն այսպիսին է։

supermarket

Ինչպես տեսնում եք, բացառությամբ «Ալեքս Գրիգի»՝ մյուս բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերը զգալիորեն ավելացրել են հարկերը («Քարֆուրի» ցուցանիշները 1000 խոշոր հարկատուների ցանկում ներկայացված չէին)։

Օրինակ, «ՍԱՍ»-ն ու «Կրպակը» 76%-ով ավելացրել են հարկերը, «Նոր Զովքը»՝ շուրջ 37%-ով։

Ամեն դեպքում, «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը մի քանի անգամ ավելի շատ են, քան մյուս ընկերությունների վճարածները՝ միասին վերցրած։

Սա պայմանավորված է ոչ միայն Yerevan City սուպերմարկետների քանակով ու մեծությամբ, այլ այն հանգամանքով, որ «Ալեքս Գրիգը» բացի սուպերմարկետներից զբաղվում է նաև խոշոր ներկրումներով և արտադրությամբ, օրինակ, շաքարավազի և բրնձի շուկայում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ