Մամուլ - Գերմանիայի պաշտպանության նախարարը Դոնալդ Թրամփին կոչ է արել խիստ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում. 168 ժամ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հետևել ՆԱՏՕ-ի քաղաքականությանը և խիստ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտնում է գերմանական DW-ն։

«Դոնալդ Թրամփը պետք է հստակ ասի, թե ում կողմից է՝ իրավակարգի՞, խաղաղ կարգավորմա՞ն և ժողովրդավարությա՞ն, թե՞ իր համար միևնույն է, և նա փորձում է սահմանել տղամարդկային ընկերույթուն»,- հայտարարել է նա գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։

Նա նաև նշել է, թե Թրափը չպետք է ՆԱՏՕ-ին վերաբերվի որպես բիզնես կամ ընկերություն։
«Հուսով եմ՝ նրա խորհրդականները կասեն, և նա կհասկանա, որ ՆԱՏՕ-ն բիզնես չէ։ Դա ձեռնարկություն չէ»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ