«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանյան եզակի քարանձավները կործանվում են

Բոլոր այն քարանձավները, որոնք չեն շահագործվում զբոսաշրջային նպատակներով, կործանվում են: Նման հայտարարություն են անում հայաստանցի քարանձավագետները՝ մշակույթի նոր նախարարից պահանջելով դրանք վարձակալության հանձնել մասնագիտացված կառույցներին:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մագիլի քարանձավի հիմնական մուտքը ճաղավանդակով փակված է, բայց արդեն 10 ամիս է` մարդիկ բացել են քարանձավ տանող երկրորդ մուտքը, և ցանկացողներն անարգել կարողանում են ելումուտ անել: Քարանձավը վերածվել է աղբանոցի, ավերվել է նաև մշակութային շերտը: Մանրամասներ է ներկայացնում քարանձավագետ Սմբատ Դավթյանը: «Մշակութային շերտը մի դահլիճում ամբողջությամբ ավերված է: Այնտեղ ոսկորները հանել են, կերամիկան հանել են, ու այսօր ոչ մի բան չեք գտնի: Որքան էլ հայտարարում են, թե պաշտպանում են, նման բան չկա»,- ասաց նա: Նույն իրավիճակն է նաև Մոզրովի և Արջերի հայտնի քարանձավներում` չնայած երեք քարանձավներն էլ ներառված են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Քարանձավը պահպանելու լավագույն տարբերակը, որն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում, քարանձավագետի խոսքով, դրանց շահագործումն է զբոսաշրջային նպատակներով: © SPUTNIK/ ASATUR YESAYANTS Գուշակե՛ք Հայաստանի տեսարժան վայրերը «Մենք 9 տարի շարունակ դիմել ենք մշակույթի նախկին նախարարին՝ առաջարկելով Մոզրովի քարանձավը վարձակալության տալ մեր կազմակերպությանը: Հնարավոր բոլոր տարբերակներով մեր այս առաջարկությունը փորձել են մերժել: Նույնիսկ ասացին՝ այնտեղ չղջիկներ կան: Մենք աշխարհում ընդունված ամենախիստ բնապհպանական նորմատիվներով ծրագիր ենք կազմել: Արտասահմանում զարմանում են, որ մենք առաջարկում ենք այնպիսի բիզնես ծրագիր, որ քարանձավը տարվա 5 ամիսը չաշխատի չղջիկի համար»,- պատմում է մասնագետը: Հայաստանում գրանցված 10 000 քարանձավներից առնվազն 100-ը, մասնագետների համոզմամբ, կարող են զբոսաշրջային այցելության վայրեր դառնալ ու ներկայացնել մեր երկրի եզակի այս ունեցվածքը աշխարհին: Բայց ներկայիս պետական քաղաքականության հետևանքով դրանք աստիճանաբար վերանում են: Քարանձավների համար ամենաավերիչը գանձագողերի ու գանձ փնտրողների գործողություններն են, ցավոք, երբեմն նաև իշխանության ներկայացուցիչների դրդմամբ: «Վայքում մի մարզպետ կար, որը հիմա դեսպան է կարծեմ: Նա մի հայտարարություն էր արել, թե՝ ուրեմն այնտեղ մի բան կա, որ քարանձավագետներն ուզում են անպայման սեփականաշնորհել Մագիլի քարանձավը՝ գանձ, ոսկի: Հետևանքը եղավ այն, որ մի քանի ամսվա ընթացքում խստացված պայմաններում ամբողջ առաջին սրահի մշակութային շերտը քանդեցին՚,- պատմում է Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը: Ի դեպ, Հայաստանում կան նաև աշխարհում եզակի քարեդռնավոր քարանձավներ: Հազարավոր տարիներ առաջ տեղադրված դրանց քարե դռներն առ այսօր հեշտությամբ բացվում ու փակվում են: Եզակի այս քարանձավներից Հայաստանում 80-ական թվականներին գույքագրվել է շուրջ 40-ը: Այսօր մնացել է ընդամենը 20-ը:

 

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ