Մշակույթ - Վարպետության դաս` Սանկտ Պետերբուրգից ժամանած երաժիշտների հետ

Մայրաքաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է վարպետության յուրօրինակ դաս: Ռուսական «Բիս Կվիտ» գործիքային նվագախմբի անդամները ներկայացրել են ժողովրդական և համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Զուգահեռ երևանյան դպրոցի սաներին են ներկայացրել իրենց հմտությունները, միասին նվագել, նաև ծանոթացել հայկական ազգային նվագարաններին: Հյուրերին հետաքրքրել են հատկապես քանոնն ու դուդուկը: Նրանք նշել են, որ այնքան են հետաքրքրված հայկական գործիքներով, որ հետագայում հնարավոր է նաև համագործակցեն հայ երաժիշտների հետ: Երաժշտական դպրոցի սաներն իրենց հերթին նկատել են, որ հանդիպումն իսկապես հետաքրքիր է անցել, և հույս հայտնել, որ հետագայում ևս կընձեռվի նման հանդիպումների հնարավորություն:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ