Պաշտոնական - ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի երկարամյա համագործակցությունը` ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ առանձին բժշկական կազմակերպությունների միջև։  

Համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերից դեսպանն ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ռուսական ծրագրի շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում` շարժական բժշկական-ախտորոշիչ երկու կենտրոնի նվիրաբերումը: Սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր բնակավայրերի բնակչության և առաջին հերթին աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկման բարելավման ոլորտում: Իվան Վոլինկինն անդրադարձել է համատեղ այլ ծրագրերի ևս։ Դրանցից մեկի շրջանակում այսօր Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության բժիշկներ, ովքեր խորհրդատվություններ կտրամադրեն Գյումրու և Շիրակի մարզի հիվանդներին։ 

Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության հետ առողջապահության ոլորտում համագործակցության արդյունքները` Լևոն Ալթունյանն առաջարկել է երկու երկրի միջև զարգացնել հեռաբժշկությունը` մշտական մասնագիտական կապ ապահովելով  թե՛ հիվանդանոցների, թե՛ նեղ մասնագետների միջև։  Նախարարը կարևորել է հատկապես Հայաստանի ծննդատների հեռակապը Ռուսաստանի Դաշնության առաջատար ծննդատների հետ։

Նախարարը և դեսպանը նշել են, որ բոլոր հիմքերը կան առողջապահության ոլորտում երկու երկրի հարաբերությունները զարգացնելու համար

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ