«Տեսակետ» մամուլի ակումբ - 2017թ. 10 տոկոսով վատ ենք ապրելու. տնտեսագետ

 

Ա1+

2017թ. պետական բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշից որեւէ լուրջ արդյունք ակնկալել չենք կարող: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը.  «Տարին կփակենք դեֆլյացիոն միտումներով եւ  2017թ. կսկսենք 1.4 տոկոս ինֆլյացիայով: Եկող տարի տասը տոկոս քիչ ենք սպառելու՝ 2013թ. համեմատ: Սա բացասական միտում է ու ցույց է տալիս, որ մեր բնակչությունը ավելի վատ է ապրելու: Մարդիկ կամ անցնելու են խնայողական ռեժիմին, կամ գումար չեն ունենա սպառելու: Վերին հարուստներին դա քիչ է առնչվելու: Նման ցուցանիշին նպաստել է մարդկանց արտահոսքը, տնտեսապես ակտիվ բնակչության նվազումը, որոնք արդյունք էին ստեղծում, զբաղվածության ցուցանիշների կրճատումը»:

Վիլեն Խաչատրյանը միակ դրական միտումը համարում է արտահանման ծավալների բարձրացումը. «Սա նպաստավոր է ԿԲ համար, որի պահուստները այդ պարագայում աճելու են»:

Տնտեսագետն ընդգծեց, որ պետական բյուջեի 8.8 տոկոսը ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը. «Եկող տարի կհատենք 6 մլրդ դոլարի սահմանը: Ամենայն հավանականությամբ պարտքի շեմը ԱԺ միջոցով կբարձրացնեն՝ դարձնելով ՀՆԱ-ի նկատմամբ 70 տոկոս, այժմ այն կազմում է 60 տոկոս, որ հետագայում կարողանան էլի պարտքեր ներգրավել»: Ի դեպ, ՀՆԱ-ի նկատմամբ հիսուն տոկոսանոց շեմի անցման դեպքում պարտքի սպասարկումը դառնում է ռիսկային: Այս տարին ՀՀ-ն կփակի 54.5 տոկոսանոց պետական պարտքով:

Վիլեն Խաչատրյանը նաեւ նշեց, որ դրական է, երբ դեֆիցիտը 150 մլն-ի է իջեցվել, եկամուտները աճել են, ծախսերը՝ կրճատվել:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած դեֆոլտի մասին նա նշեց, որ կլինի ընդամենը տեխնիկական դեֆոլտ պետական պարտքի սպասարկման մասով, որն էլ կլուծվի ԱԺ-ի միջոցով:

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ