Կրթություն - Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա. Լևոն Մկրտչյան

«Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա: Եթե այնպես է, որ բնակավայրը հեշտ հաղորդակցվում է մյուս բնակավայրերի հետ, կարելի է գնալ կենտրոնացման»,- այսօր ԱԺ հանձնաժողովներում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանա հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով Մնացական Մնացականյանի հարցին, թե մարզերում փոքր դպրոցների կենտրոնացման հարցն ինչպե՞ս լուծվելու:

Սակայն, ըստ Լ.Մկրտչյանի, նախարաութունը փորձում է այդ փոքր դպրոցներում կրթական որակ ապահովել, դրա համար էլ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով է լուծում տրվելու:

«Եթե գյուղը 3000 մ բարձրության վրա է, նոյեմբերից էլ ձյուն է գալիս, ճանապարհները փակվոմ են, ոչ մի ավտոբուս չի գալիս, ինչպե՞ս կարող ենք երեխաներին անգրագիտութան դատապարտել»,- ասաց նախարարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ