«Տեսակետ» մամուլի ակումբ - «Մեր հետախուզությունը վերահսկման տակ է». Վովա Վարդանով

 Հետախույզ Վովա Վարդանովի պնդմամբ, յուրաքանչյուր երկրի անկախության մասին վկայում է տվյալ երկրի հետախուզությունը: «Եթե չունես անկախ հետախուզություն, ուրեմն անկախ չես որպես պետություն»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Վովա Վարդանովը: Նրա խոսքով, հետախուզությունը կարեւոր է հակառակորդի կիրառած զենքերը հայտնաբերելու, նրանց մարտական դիրքեր դուրս գալու, հարվածելուց առաջ ոչնչացնելու առումով. «Հասարակության համար հետախուզությունը տեսանելի աշխատանքն է, ինչի համար պետք է լինել անկախ մեծ եղբայրներից, ինչը թույլ կտա մեր հետախուզությանը նորմալ աշխատել, չբացահայտվել: Մեր հետախուզությունն այս պահին կախումներ ունի թե՛ սպառազինության, թե՛ տեխնիկական առումով տարբեր երկրներից, անընդունելի է երբ մեր հետախուզությանը նվիրում են ընտիր սարքեր GPS համակարգով: ԱՄՆ-ն այդկերպ, այդ համակարգի շնորհիվ կարող է իր ձեռքում պահել մեր մարտական խմբի վերահսկողությունը: Վերահսկման տակ է մեր հետախուզությունը»: Պարոն Վարդանովի խոսքով, 70-ականներին ստեղծված զենքի տեսակներն ամենաապահովներից են, այդ զենքերով զինված է մեր հետախուզությունը, եւ այդ զենքի տեսակներից հանգիստ կարելի է արտադրել մեր երկրում. «Այդ զենքերը որակական առումով անգերազանցելի են, նման զենքերի արտադրության կազմակերպումը որոշակի ջանքեր է պահանջում, բայց անհնար չէ, դրանք անձայն են կրակում: Տարբեր համագործակցությունների առումով ստորագրություններ ունենք ՀԱՊԿ գլխավոր անդամ ՌԴ հետ , ամեն ինչ կարելի է համատեղ անել նրանց հետ, բացի հետախուզությունից, այն գլխավոր ցուցանիշն է անկախության, եթե հետախուզությունդ անկախ չէ, ուրեմն անկախ չես որպես պետություն»: Պարոն Վարդանովը նաեւ ընդգծեց, որ Հետախուզության համար կարեւորը ոչ միայն գլխավոր զենքն ու տեխնիկական միջոցներն են, այլ մարդն է հետախուզությունում գլխավոր զենքը. «Մեր մարդկային ռեսուրսները բարձր որակական հատկանիշներ ունեն»: Անդրադառնալով տարածքների հնարավոր զիջմանը՝ նա ասաց, որ զիջումները անընդունելի են ցանկացած հայի համար, նույնիսկ այն դեպքում, երբ հայը չի հասկանում՝ ինչ վտանգներ են իրենց հետեւից բերելու զիջումները. «Սահմանային լարվածություն լինելու մասին դեռ հուլիսին էի ասել, որ սեպտեմբեր, հոկտեմբերին, եթե անձրեւներ չլինեն, հակառակորդի կողմից լինելու է ակտիվացում, անձրեւները չեկան, մեզ հնարավորություն տվեց շունչ քաշել, բայց դա չի նշանակում հակառակորդի կուտակած էներգիան, զորքերը անգործ կկանգնեն: Բնական է՝ կփորձեն ականազերծել հնարավոր ուղղությունները, մեր թիկունք թափանցելու համար կփորձեն ուղիներ մշակել, որ մի քանի անգամ գնան- գան»: Նա նաեւ եւս մեկ անգամ անդրադարձավ ապրիլյան դեպքերից հետո հասարակական քննարկումներին ու քննադատությանը, թե զինվորը զենք չունի. «Աբսուրդ է, չկան անզեն զինվորներ: Սերժը խորամանկ հայտարարություն արեց, ինչը մեր հասարակությունում այլ ձեւ կարդացին: Իսկ Սերժ Սարգսյանը, երբ ասաց, թե կռվում ենք 70-ականների զենքով, քիչ առաջ ասացի՝ կան 70-ականների զնեքեր, որոնք մինչեւ հիմա անգերազանցելի են: Եթե զինվորը զենք չունի, ինչ գործ ունի դիրքերում, ինչ է լապատկո՞վ են սահման ուղարկում»: 

Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2016/11/04/823364/ 

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ