Տնտեսություն - Ինձ շատ է դուր գալիս այս որոշումը». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներով՝ դադարեցվեց մի շարք պետական հիմնարկների գործունեությունը։ Մասնավորապես, որոշումներից մեկով դադարեցվեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։ Նախագիծը գործադիրի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ նշելով, որ արդյունքում կտնտեսվի 65.5 մլն դրամ։ «Ինձ շատ է դուր գալիս այս որոշումը»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։ Ըստ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ որոշման արդյունքում կտնտեսվի 66 մլն 576 հազար դրամ։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ ներկայացրեց «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը՝ նշելով, որ արդյունքում կտնտեսվի մոտ 61 մլն դրամ։

 

Նյութը` 168 ժամ_ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ