«Տեսակետ» մամուլի ակումբ - Թուրքիան կձգձգի Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների հարցը

 «Նախկինում Թուրքիային ձեռնտու էր անորոշ վիճակը, երբ  Աթեշյանը գործակցում էր իրենց հետ: Հիմա տեսնենք՝ այս անգամ ի՞նչ կպատասխանեն: Կարծում եմ՝ հարցի պատասխանը կերկարացվի: Թուրքիան ներքին կյանքում խնդիրներ ունի լուծելու՝ ավելի կարեւոր: Առայժմ ժամանակ չեն գտնի անդրադառնալու եւ ընտրությունների հարցը կձգձգեն»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը՝ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նշյալ հարցը Թուրքիայի իշխանությունների օրակարգ կմտնի այն ժամանակ, երբ որոշակիանան այդ երկրի տարածաշրջանային քաղաքականության եւ սահմանադրական հանրաքվեի հարցերը: Թուրքագետը կարծում է, որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գործընթացը նպատակ ունի փոխելու երկրի կառավարման համակարգը՝ այն խորհրդարանական հանրապետությունից դարձնելով գործադիր նախագահական հանրապետություն: Թե ինչպիսին է լինելու Թուրքիայի նոր սահմանադրությունը, ըստ բանախոսի, պարզ կլինի հունվարին: Այդ համատեքստում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի համար Անուշ Հովհաննիսյանը դրական միտումներ չի տեսնում, քանի որ Թուրքիայում անհանդուրժողական տրամադրություններ են տիրում հատկապես փոքրամասնությունների հանդեպ. «Թուրքիան վերափոխվում է եւ դառնում Էրդողանի նոր Թուրքիա, որն իսլամականացված՝ սունիականացված է եւ ազգային դրսեւորումների դեմ անհանդուրժող տեսք ունի»: 


Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Հուլիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի կունենա փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը՝ ՄԻԵԴ վերջին որոշումների և դատարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

 

Ժամը 12.00 հյուրն է MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Թեման՝ «Սեռական բռնություն. ի՞նչ մակարդակի է հասնում դրա տարածվածությունը Հայաստանում, ինչու՞ է հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացել այս թեմայի շուրջ, և որքանո՞վ է հիմնավորված աղմուկը: Հոգեբանական ի՞նչ խնդիրների առջև են կանգնում բռնության ենթարկված անձինք, և հնարավո՞ր է արդյոք նրանց հոգեկան հավասարակշռության լիակատար վերականգնումը: Ոլորտին վերաբերող այլ հարցեր»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ