Սպորտ - «Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ՝ 0:1». Ժոզե Մոուրինիո

«Յուրահատուկը» նշել է, որ իր թիմը վերջին 7 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել:
«Ես հաստատ գիտեմ, որ վերջին 7 խաղերում մենք ընդամենը 1 պարտություն ենք կրել: Եվ ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:4 հաշվով, քան 4 անգամ՝ 0:1:

Մեր վերջին արդյունքներն այդքան էլ վատ չեն եղել, իսկ մեր խաղամակարդակն ավելի լավն էր: Մենք «Սթոք Սիթիի» հետ խաղում կորցրինք 2 միավոր, բայց դա մեր լավագույն խաղն էր:

Վերջին խաղում հաղթանակն ուղղակի հաղթանակ էր «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Դա հաղթանակ էր «Սիթիի» նկատմամբ՝ խոշոր հաշվով պարտությունից մի քանի օր հետո: Այդ ջախջախումից հետո այս խաղը դարձավ ավելին, քան ուղղակի գավաթային խաղը:
Ֆուտբոլիստների համար կարևոր էր հաղթել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Դա վերաբերում է նաև «Բերնլիի» հետ կայանալիք խաղին»,- Մոուրինիոյին է մեջբերում ESPN-ը:

ԱՊԼ-ի 10-րդ տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է 7-րդ տեղը:

 

Նյութը` 168 ժամ-ի

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ