Տնտեսություն - Քննարկվել են հայ-իտալական համագործակցության հարցեր

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է ագրարային ոլորտում հայ-իտալական փոխգործակցության  զարգացումը` բարձր գնահատելով դեսպան Ռիչուլլիի ներդրած ջանքերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում:

 

«Իտալիան և Հայաստանն ունեն  սոցիալ-մշակութային բազմաթիվ ընդհանրություններ, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ, ինչն ամուր հիմք է գործակցությունը զարգացնելու, երկու երկրների միջև բիզնես կապերի աշխուժացման և նոր ներդրումային նախաձեռնությունների իրականացման համար»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

 Իր հերթին  դեսպան Ռիչուլլին կարևորել է  Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև 2014 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման համար առավել ակտիվ քայլերի ձեռնարկումը և հավելել, որ կներդնի առավելագույն ջանքեր, որպեսզի Հայաստանը տեսանելի դառնա իտալական ներդրողների համար, քանի որ նրանք հետաքրքված են, սակայն բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասին:

 

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ բիզնես միջավայրի խթանման նպատակով այժմ մշակվում են  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված բիզնես-նախագծեր, որոնք  կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում և  բոլոր շահագրգիռ գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ և շահավետ ներդրումներ իրականացնել:

 

Իգնատի Առաքելյանը նաև առաջարկել է քննարկել Վայոց ձորի մարզում  փոքր գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ գինեգործական արտադրամասի հիմնման հնարավորությունը` ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր քայլերը ձեռնարկել նման ծրագրերին աջակցելու նպատակով:  

 

 Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել  նաև երկու երկրներում կոոպերատիվների գործունեությանն առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:C

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ