Սպորտ - «Մոուրինիո՞ն, թե՞ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն է ցանկացել ձեռք բերել Մխիթարյանին». The Independent

Հեղինակավոր The Independent-ին հետաքրքրել է, թե երբ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել հետաքրքրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ըստ պարբերականի՝ Լուի Վան Գալի ժամանակ անգլիական ակումբը հրաժարվել է Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից: Մանչեսթերյան ակումբի մարզչական կազմը վախեցել է, որ Մխիթարյանը չի հարմարվի անգլիական ֆուտբոլին:

Դեռ 2 տարի առաջ Մխիթարյանը համեմատվել է Կագավայի հետ, ով այդպես էլ չհարմարվեց անգլիական ֆուտբոլի կանոններին Բունդեսլիգայում խաղալուց հետո:

Պարբերականը կարծիք է հայտնում, որ Մխիթարյանի ձեռքբերումը ոչ թե Ժոզե Մոուրինիոյի, այլ ակումբի ղեկավարության պահանջն է եղել: Սակայն մանչեսթերյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Հենրիխի տրանսֆերի իրականացումը պահանջել է անձամբ պորտուգալացի մասնագետը:

 

Նյութի աղբյուր՝ 168 ժամ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ