Տնտեսություն - «Տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն ծիծաղելի է». Վարդան Բոստանջյան

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում արդեն ծիծաղելի է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով ԱՎԾ հրապարակած ցուցանիշը, ըստ որի՝ հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 1.6%-ով:

«Վիճակագրական ծառայությունը չգիտեմ ինչ խղճուկ մեթոդաբանությամբ է 1.6% հրապարակել, երբ մի 2 ամիս առաջ էլ 5.6% էր: Առնվազն եփած հավի ծիծաղն է գալիս: Եթե մենք տնտեսական առումով չունենք առաջընթաց, ակտիվությունը որտեղի՞ց է ավելանում: Դրա համար ես կարծում եմ, որ շատ ողորմելի, սուբյեկտիվ մեթոդաբանությամբ կարելի է կրակել ցանկացած թիվ, որը ոչինչ չի նշանակում: Այս ցածր ցուցանիշն արդյունքն է նրա, որ գուցե փորձում են մոտենալ իրական թվին: Ռեալության կարևորագույն պահն այն է, որ ամենաբարձր մակարդակով` վարչապետն ինքն ասաց, որ տնտեսությունը ծանր վիճակում է: Հիմա չեն կարող ներկայացնել սուտ մոտեցումներ, համաձայն որի՝ ամեն ինչ հիասքանչ է: Հիասքանչ չէ, վատ է վիճակը: Բայց ես տեսնում եմ վճռականությունը, որ ուզում են ինչ-որ բաներ փոխել: Աստված տա, որ հաջողվի, և դա տեղի ունենա»,- ասաց Վ.Բոստանջյանը:

 

 

Նյութի աղբյուր` 168 ժամ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ