Սպորտ - Ռոնալդուն համաձայն չէ «Ռեալի» առաջարկած նոր պայմանագրի հետ

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ ակումբի հետ: Այդ մասին գրում է «Mirror»-ը:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև Ֆինանսական հարցերը վաղուց հստակեցվել են: Եթե Ռոնալդուն նոր պայմանագիր կնքի, նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 21 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները: Խնդիրը պայմանագրի ժամկետի մեջ է: Ռոնալդուն ցանկանում է ևս 5 տարի մնալ Մադրիդում, սակայն ակումբն առաջարկում է 4 տարվա պայմանագիր:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալի» հետ գործող համաձայնագիրն ավարտվում է2018-ի ամռանը:

 

Vesti.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ