Պաշտոնական - Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ ք.Հելսինկի)՝ վերջինիս հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով տիկին Մակկոնենին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան՝ դեսպանի կարևոր առաքելության մեջ, և հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Արյա Մակկոնենը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, իր հերթին նշեց, որ Ֆինլանդիան նպատակադրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, և նա ջանք չի խնայի իր առջև դրված խնդիրն իրականություն դարձնելու հարցում:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման ուղիների՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, գործարարների միջև կապերի խրախուսման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, մշակութային փոխանակումների զարգացման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի ապահովման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ