«Տեսակետ» մամուլի ակումբ - «Գործարանները գուցե 7-8 ամսում վճարեն խաղողի դիմաց պարտքը». Ավագ Հարությունյան 2016թ. ՀՀ-ում մթե

Aravot.am

 

2016թ. ՀՀ-ում մթերվել է խաղողի 95 տոկոսը՝ 105 հազար տոննա՝ մեկ կիլոգրամի դիմաց 115-117 դրամով: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Աճի տեմպեր կան նախորդ տարվա համեմատ: Նաեւ սպիրտի արտահանումն է աճել: Կարծես ճգնաժամից դուրս ենք գալիս, թեեւ նախորդ տարվա կուտակված պարտքերը դեռ կան: Չի նշմարվում, որ նախորդ տարվանից պարտք մնացած գործարանները մոտ ապագայում միանգամից կմարեն պարտքը»,-ասաց նա: Ավագ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվանից դեռեւս 650 միլիոն դրամ կա վճարելու. «Դա այն գումարն է, որի դիմաց գրավ չկա, ուստի դրա միանվագ ստացման հույսեր չկան: Գուցե գործարանները 7-8 ամսում դա փակեն: Այս տարվա խաղողը դարձյալ պարտքով է վերցված, բայց վճարման հստակ ժամկետներ են սահմանված»: Բանախոսը նկատեց, որ նախորդ տարի խաղողի մթերման հարցում լարվածությունը մեծ էր, քանի որ բերքը շատ էր, իսկ գյուղացիներն ուզում էին այն բարձր գնով մթերել. «Իրականում գինը ցածր է՝ 145-150 դրամ: Որոշ գործարանների պարտադրվեց բարձր գնով մթերել: Գյուղացիները գիտեին, որ գործարանների վիճակը վատ է, չէին մթերի, այդ պատճառով Կառավարությանը ստիպեցին գործարաններին ստիպել մթերել»: Հարությունյանն անդրադարձավ նաեւ աղավնաձորցիների խնդրին՝ ասելով, որ պարտքի մեծ մասը «Վեդի Ալկոն» մարել է, լարվածությունը թուլացել է. «Մի քանի փոքր ընկերություններ դեռ չեն մարել: Խնդիրն այնքան է խորացել, որ նոր կառավարությունից սպասվում է շատ ավելին, քան կարելի է սպասել: Թե ինչպիսին կլինի խաղողագործության եւ գինեգործության շուրջ կառավարության քաղաքական լուծումը, պարզ կլինի վերջինիս ներկայացրած ծրագրից»:

 

 

168.am

 

 

Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և  վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Շրջանավարտները հայտնվել են փակուղու առջև: Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ նրանք չեն կարողանում ստանալ տարկետման իրավունք և ապահովել շարունակական կրթության իրավունքը։ Օրենսդրական ի՞նչ բացի մասին է խոսքը, ինչու՞ ուս. հաստատության ներքին կարգը չի համապատասխանեցվել ՀՀ օրենսդրությանը և առաջացնում է թյուրիմացություն: Դիմումներ ԿԳՆ, ԱԳՆ, ՀՀ վարչապետին և այլն. պատասխաններ: Բանախոսների հետագա քայլերը»:     

 

 

Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»:

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ