Տարածաշրջան - Անթալիայում տեղի է ունեցել պայթյուն

Թուրքական զբոսաշրջային Անթալիա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Տեղեկություններ զոհերի կամ տուժածների մասին չկան, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել ձկնորսական նավահանգստում՝ Անթալիան Կեմերին միավորող ավտոմայրուղուց քիչ հեռու։

Դեպքի վայրում են գտնվում ոստիկանությունն ու շտապօգնության մեքենաները։ Պայթյունի պատճառները դեռ ճշտվում են։

Թուրքական «Դողան» գործակալությունը պնդում է, որ նավահանգիստը հրթիռակոծվել է՝ 2 հրթիռները ընկել են ձկնորսական խանութների վրա։

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ