Տարածաշրջան - Սաուդյան Արաբիան խոստացել է օգնել Բաշար Ասադին՝ պայմանով, որ Սիրիան խզի կապերն Իրանի հետ

Սիրիական հակամարտության ամենասկզբում Սաուդյան Արաբիան առաջարկել է իր օգնությունը՝ դրա դիմաց պահանջելով խզել բոլոր կապերն Իրանի հետ:

Այսօր ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Նրանք խոստացել էին օգնել ինձ, եթե մենք երես թեքեինք Իրանից եւ խզեինք բոլոր կապերը Թեհրանի հետ: Նրանք դա ասացին շատ պարզ ու ուղղակի»,- նշել է Ասադը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է բոլոր առումներով ոչնչացնել Իրանը, որը Էր Ռիադի տարածաշրջանային հակառակորդն է համարվում:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ