Պաշտոնական - Ղրղզստանի նախագահը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, Երևանի «Զվարթնոց Արմենիա» օդանավակայանում Ղրղզստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Աթամբաևը Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14­ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-­2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ