Տնտեսություն - Հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում անցկացվեց «Հայաստան.ներդրումային համաժողովը»

Նյու Յորքում անցկացված «Հայաստան.ներդրումային համաժողով»-ի շրջանակում կայացած զբոսաշրջությանն առնչվող թեմատիկ լիագումար նիստում համաժողովի մասնակիցներն ու հավանական ներդրողներին ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ոլորտի զարգացումները, օրենսդրական կարգավորումները, զարգացման ծրագրերի և ներդրումային հնարավորությունները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ընդարձակ շնորհանդեսով՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի ցուցանիշերը:

«Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչը համաշխարհային ժառանգության էական մասն է կազմում։ Հարուստ մշակույթով ու լեգենդար հյուրընկալությամբ օժտված հայ ժողովուրդն ի սկզբանե էական մասնակցություն է ունեցել և ունի համաշխարհային ժառանգության կերտման գործընթացում։ Տարածքով փոքր Հայաստանում յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին մեկ պատմամշակութային հուշարձան է ընկնում։ Հայաստանում ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը դինամիկ աճում է, Հայաստանը նոր մրցունակ ու ինքնատիպ զբոսաշրջային արդյունքներով համաշխարհային շուկային ներկայանալու իրական ներուժ ունի։ Զարգացման միտումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին պահանջարկը զգալիորեն գերազանցելու է առաջարկին։ Այդպիսով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելը և շահութաբեր է, և նշանակում է ներդրում կատարել համաշխարհային ժառանգության պահպանման ու խթանման գործում»,- նշել է Գ.Մելքոնյանը:

Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, հարևան երկրների հետ տարածաշրջանային համատեղ ծրագրերի և միասնական զբոսաշրջային արդյունքների ձևավորման ու համաշխարհային շուկայում խթանման իրական հնարավորությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ