Պաշտոնական - Կայացել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2016թ. երրորդ նիստը

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են <<Էկոլոգիական տեղեկատվության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման հայեցակարգի, Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի հիմքում դրված ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների գծով առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների և դրանց կատարողականի արդյունքների, ինչպես նաև տեխնածին գործունեության հետևանքով աղտոտված հողերի վերականգնման վերաբերյալ հարցերը:

 

Քննարկման արդյունքում Կոլեգիան ընդունել է՝ <<<<Էկոլոգիական տեղեկատվության մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակման հայեցակարգի ներկայացման>> թիվ Կ3/1, <<ՀՀ 2016թ. պետական բյուջեի հիմքում դրված ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող ոչ հարկային եկամուտների գծով ծրագրային ցուցանիշների և դրնաց կատարողականի (1-ին կիսամյակի արդյունքների) մասին>> թիվ Կ3/2 և <<Տեխնածին գործունեության հետևանքով աղտոտված հողերի վերականգնման վերաբերյալ>> թիվ Կ3/3 որոշումները:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ