Տնտեսություն - Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ նավթագազային վեճի կարգավորման մասին․ 168 ժամ

Բելառուսն ու Ռուսաստանը կարգավորել են նավթագազային վեճը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Ես երեկ ծանոթացել եմ կառավարության՝ Ռուսաստանի Դաշնության հետ նավթագազային հարցերով զեկույցի հետ։ Այնպես եմ հասկանում, որ հերթական ճակատամարտն ավարտվել է, և մեզ հաջողվել է հասնել համապատասխան փաստաթղթի ստորագրմանը։ Խնդրահարույց հարցերը համաձայնեցվել են»,- ասել է նա։

 

Իր հերթին, Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն պնդում է, որ Բելառուսը կարողացել է պայմանավորվել գազի գնի զգալի նվազեցման շուրջ, պայմանով, որ կմարի Մոսկվային ունեցած պարտքը։

Ռուսական կողմը դեռ չի հաստատել Մինսկի հետ գազի գնի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը։

Այս տարեսկզբից երկու երկրները բանակցություններ են վարում բելառուս սպառողների համար գազի գնի վերաբերյալ։

 

Սեպտեմբերի վերջին Լուկաշենկոն մեղադրեց Ռուսաստանին Մինսկի վրա ճնշում գործադրելու մեջ և 1000 խմ գազի համար 132.77 դոլար գինը անվանեց «անարդար»։
ՌԴ էներգետիկայի նախարարությունն իր հերթին Բելառուսին մեղադրեց գազի գնի դիմաց վճարել չցանկանալու մեջ։ Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Նովակը հոկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Բելառուսը Մոսկվային պարտք է 270-300 մլն դոլար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ