Սպորտ - «Յուվենթուսի» ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը

«Յուվենթուսի» ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը«Յուվենթուսի» ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը:

 

«Չելսիի» սեփականատիրոջը դուր չի գալիս թիմի խաղը պաշտպանությունում. չփրկեց նաև Դավիդ Լուիսի վերադարձը «ՊՍԺ»-ից: Ըստ The Telegraph-ի տվյալների, Աբրամովիչը խոստացել է «կապույտների» մարզիչ Անտոնիո Կոնտեին տրամադրել ավելի քան 60 մլն ֆունտ՝ «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ձեռքբերման համար:

 

Հնարավոր տրանսֆերը պետք է կայանա ձմռանը, իսկ իտալացին կարող է դառնալ ամենաթանկ պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ: Դեռ ռեկորդային է համարվում Ջոն Սթոունզի 55.6 մլն եվրոյով «Էվերթոնից»՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը:

 

Անտոնիո Կոնտեն մարզել է Բոնուչիին «Յուվենթուսում» (2011-2014) և Իտալիայի հավաքականում (2014-2016):

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ