Պաշտոնական - Քննարկվել են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 6-ին ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկման շրջանակներում կայացել է հանդիպում ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզային իշխանությունների ներկայացուցիչների միջև:

 

Հանդիպման նպատակն էր` ակտիվացնել տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացները: Քննարկման մասնակիցները նպատակահարմար են համարել ընդհանուր ուղեցույց տրամադրել մարզպետներին և հիմնական անձնակազմին` տարածաշրջանային մակարդակում աշխատանքներն առաջնորդելու և համակարգելու վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում հակիրճ ներկայացվել է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը և դրա հետ կապված` ՏԶ բարեփոխումների փաթեթը: Քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, ինչպես նաև ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքների բովանդակութան, մեթոդների և ժամանակացույցի մշակման գործընթացները:

 

Մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացման գործընթացները ավելի արդյունավետ և մասնակցային դարձնելու հարցին:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ