Տարածաշրջան - Պուտինը Պետդումա է մտցրել Հայաստանի հետ ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման նպատակով Պետդումա է մտցրել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

 

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Պետդումայի տվյալների բազայում։
Հայաստանի հետ համաձայնագիրը կնքվել էր Մոսկվայում 2015թ. դեկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ 2016թ․հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ վավերացվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

 

Փաստաթղթին կողմ էին քվեարկել 102, դեմ` 8, ձեռնպահ` 0 պատգամավորներ: Դեմ քվեարկողներն էին՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ