Կրթություն - Վերապատրաստված հրահանգիչները կօգնեն կրթօջախներին

Հոկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում կազմակերպել էր հրահանգիչների վերապատրաստման դասընթաց: Նպատակն էր զարգացնել մարզային կրթական և արտակարգ իրավիճակների մասնագետների` ՀՀ ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունները:

 

Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ:

 

Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, մարզպետարանների կրթության վարչությունների, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ:

 

Եռօրյա դասընթացին ներկայացվեցին զեկույցներ հետևյալ թեմաներով`
– Սենդայի գործողությունների ծրագիրն ու Կայուն զարգացման նպատակները որպես աղետների ռիսկի կառավարման ազգային քաղաքականության հիմնաքարեր.
– ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը որպես դրա համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ.
– ԱՌՆ կրթությունը և դպրոցների անվտանգությունը.
– ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի կառուցվածքը:

 

Ակնկալվում է դասընթացի արդյունքում ՀՀ բոլոր մարզերում ունենալ վերապատրաստված հրահանգիչներ, ովքեր կաջակցեն մարզի ուսումնական հաստատությունների ղեկավարներին` մշակելու իրենց կրթօջախի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, ինչպես նաև մշակել առաջարկությունների փաթեթ` պլանի ձևաչափի և մշակման ուղեցույցի բարելավման համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ