Մշակույթ - Հոկտեմբերի 7-ը` Գրադարանավարի օր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 որոշմամբ հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր:
ՀՀ մշակույթի նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ իրականացնում է «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

 

Միջոցառումներին իրենց բազմաբովանդակ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 200 գրադարաններ: Ծրագրի շրջանակում կանցկացվեն վերջին 25 տարիներին հրատարակված գրքերի ցուցադրություններ, հանդիպումներ մարզերի, համայնքների` գրական ոլորտում ստեղծագործողների հետ: Հոկտեմբերի 7-ին գրադարաններում կամփոփվի սեպտեմբերի 1-ին մեկնարկած` համայնքային և զորամասերի գրադարանների գրքային հավաքածուների համալրման նպատակով իրականացվող նվիրատվության նախաձեռնությունը: Կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին:
Այս տարի ծրագրին միացել են նաև ԼՂՀ հանրապետական և քաղաքային ութ գրադարաններ:

 

Արդեն ավանդական դարձած այս ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել սահմանամերձ համայնքային և զորամասերի գրադարանները գրքային հավաքածուներով համալրելու գործին:

 

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով մարզային և համայնքային գրադարանների մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն նախարարության պարգևներով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ