Մշակույթ - Թուրք դերասան. «Ուզում եմ ներկայացմամբ քավել նախնիներիս մեղքը»

Հոկտեմբերի 3-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսի թեման էր «Հայֆեստ» փառատոնի շրջանակում Երևանում նույն երեկոյան ցուցադրվելիք՝ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդ» ներկայացումը, որը պատմում է Հայոց ցեղասպանություն վերապրած-ականատես Ավրորա Մարտիկանյանի ճակատագրի մասին:

 

Արսինե Խանջյանը խոսելով իր ներկայացման մասին՝ հիշեցրեց, որ Մարտիկանյանի պատմությունը հոլիվուդյան ֆիլմի էր վերածված, ասում է՝ ինքն էլ ցանկություն ունեցավ հավերժացնել նրա հիշատակը: Կանադահայ արվեստագետը նշեց, որ նախագծի նյութը հենց Մարտիկանյանի կյանքն ու գործունեությունն է եւ այն, թե ինչպես է մեկ վերապրողի պատմությունը դարձել ողջ հայ ժողովրդի ճակատագրի պատմությունը: Արսինե Խանջյանը դրվատանքով խոսեց Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնի ծագումով թուրքր գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆի մասին, որը խրախուսել է նման թեմայով նախագիծ անել, նաեւ 2015թ. 45 օր շարունակ թատրոնի տարածքը տրամադրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ասուլիսի ժամանակ խոսեցին նաեւ Մաքսիմ Գորկու թատրոնի դերասանները:

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ