Սպորտ - Ժոզե Մոուրինիոն խնդրել է ընդլայնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի իրավասությունները «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհրդում

Հիմա Սըր Ալեքսը խորհրդում խաղում է երկրորդական պլանի դեր և «Յուրահատուկին» դա դուր չի գալիս:

 

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդրել է ակումբի ղեկավարությանը ընդլայնել թիմի նախկին մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի իրավասությունները «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհրդում: Որտեղ, ինչպես պնդում է glasgowlive.co.uk-ը, շոտլանդացին խաղում է երկրորդ պլանի դեր:

 

Սըր Ալեքսն ինքը, ով հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլոբալ դեսպանը, նույնպես դժգոհ է իր կարգավիճակից և գտնում է, որ իր փորձը և գիտելիքները կարող են օգուտ բերել ակումբին:

 

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-ից մինչև 2013 թվականը:

2012-13թթ. մրցաշրջանի ավարտից հետո նա ավարտեց մարզչական կարիերան՝ հաղթելով Անգլիայի չեմպիոնի 13-րդ տիտղոսը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ