Տնտեսություն - ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Սևանում առևտրի է վերածվել. Հրապարակ

«Հոկտեմբերի 2-ին Սևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն ի սկզբանե թեկնածու էր առաջադրել՝ ի դեմս Արտակ Վարդանյանի, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրացման վարպետ է։ Սակայն Վարդանյանը վերջերս ինքնաբացարկ է ներկայացրել։

 

Մեր տեղեկություններով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ականը հանի թեկնածությունը, իսկ ընտրություններից հետո, երբ հաղթի ՀՀԿ-ի թեկնածուն, փոխմարզպետի պաշտոնը հանձնեն ՀՅԴ-ականին։

 

Սևանում, արդեն տեղեկացրել ենք, բավական թեժ է, գործող քաղաքապետ, անցած ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի դեմ իշխանությունն առաջադրել է անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ՀՀԿ-ն և մասնավորապես Գեղարքունիքի մարզպետը Սևանում կենտրոնացրել են ողջ ռեսուրսը, որպեսզի ազատվեն գործող քադաքապետից», գրում է թերթը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ