Տնտեսություն - Հաստատվեց 2017 թ. բյուջեն. Ծախսերը կնվազեն 100 միլիարդ դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2017 թվականի բյուջեի նախագիծը:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. “Մենք բավական կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին՝ մոտ 100 մլրդ դրամով ծախսերի նվազեցում է նախատեսվում բյուջեով”:

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ ամենակարևոր սկզբունքը, որը ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է: Ըստ նախարարի՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը:

 

«Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուր է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- հայտարարեց ֆինանսների նախարարը:

 

Ելնելով այս ամենից՝ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ