Ժամանց և շոու բիզնես - Հաճելի զարմանք երեւանյան ուղեւորներին

Եթե դուք այսօր հանրային երթուղայինում լսել եք գեղեցիկ  երաժշտություն, ապա դա նշանակում է, որ ծանոթացել եք «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամի նոր նախագծին:

 

«BUSymphony». այսպես է կոչվում  հիմնադրամի նոր նախագիծը: Իր տեսակով այն առաջինն է, ուստի հանրության շրջանում այն առաջացրեց մեծ հետաքրքրություն: Ոմանց այն միանգամից դուր էր գալիս, ոմանք փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում, իսկ մյուսներն էլ առիթը բաց չէին թողնում եւ նկարահանում էին երթուղայինում տեղի ունեցող դասական համերգն ու կիսվում սոցցանցերում:

 

Մեզ հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը նշեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ հիմնադրամի ստեղծագործական կազմը որոշեց իրականացնել հանրային նախագիծ, որը հնարավորություն կտա մարդկանց տեՑեկացնել հիմնադրամի, այնուհետեւ առաջիկա ծրագրերի մասին. «Սեպտեմբերի 26, 27, 28 տեղի ունեցավ «BUSymphony» հանրային նախագիծը, որի շրջանակներում մենք ընտրել ենք 6 հանրային տրանսպորտ, որտեղ մեր երաժիշտները տրիոներով եւ կվարտետներով ներկայացնելու են դասական գործեր»: 

 

Խոսելով նախագծի նպատակի մասին՝  Անուշ Քոչարյանը ընդգծեց, որ նախագծի նպատակն է դասական երաժշտությունը հանրայնացնելու նոր ձեւի առաջարկը, այնուհետեւ հանրությանը ներկայացնել հիմնադրամը, գործունեությունը եւ իհարկե նվագախմբի երաժիշտներին:

 

Հավելենք, որ «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամը գործում է ընդամենը մի քանի ամիս, սակայն այս կարճ ժամանակահատվածում էլ կյանքի է կոչել բազմաթիվ նախագծեր: Հիմնադրամի առաջին մեծ նախագիծը, որպես այդպիսին, «United American Armenian Chamber Orchestra»-ն է. դա մի նվագախումբ է, որի մի մասը հայ երիտասարդ երաժիշտներ են (ընտրությունը կատարվել է մասնագիտական լսումների միջոցով), մյուս մասը՝ օտարերկրյա երաժիշտներ։

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ