Սպորտ - Փոփոխություններ՝ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթում

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ս.թ. օգոստոսի 1-ին հայտարարել էր «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ:

 

Մրցույթի անվանակարգերն են՝
1.Գյուղատնտեսական գիտություններ
2.Ռազմական գիտություններ
3.Քիմիական գիտություններ

 

Հաշվի առնելով երիտասարդների հետաքրքրվածությունը մրցույթի այլ ոլորտներում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերահայտարարում է մրցույթը հետեւյալ անվանակարգերում՝
1.Գյուղատնտեսական գիտություններ
2.Տեղեկատվական տեխնոլոգիաներ
3.Բժշկական եւ դեղագործական գիտություններ
4.Տեխնիկական գիտություններ
5.Ճարտարապետություն

 

Մրցութային հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 21-ը:

 

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, ինչպես նաեւ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ