Սպորտ - Աշխարհի պատանեկան առաջնություն. 2-րդ և 3-րդ տուրերի արդյունքներ

Խանտի-Մանսիյսկում շարունակվում է աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները:

 

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 2,5-ական միավոր և 10 այլ մասնակցի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

 

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները: Այս ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը իր ակտիվում գրանցել է 2 միավոր:

 

Մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի առաջատարներից ետ են մնում 1 միավորով:

 

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 2, մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում մրցող Արփինե Գրիգորյանը՝ 1,5, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը՝ 0,5 միավոր:

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ