Պաշտոնական - Նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության օրվա կապակցությամբ

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:

 

Անկախ հայրենիք ունենալու բաղձալի երազանքն իրականություն է դարձել հայ ժողովրդի քաջ զավակների անձնուրաց հայրենասիրության շնորհիվ: Փառք ու պատիվ բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքի գնով ապահովել են անկախ Հայաստանի այսօրը:

 

Հիմա մեր սերնդի հերթն է՝ նվիրվածությամբ և լավ աշխատանքով ապահովել և պահպանել մեր հայրենիքի կայուն զարգացումը: Սա մեր 25-ամյա անկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է՝ ներդնել առավելագույն կարողություն և գիտելիքներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա հզորացման:

 

Կրկին շնորհավոր, և կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ