Հասարակություն - Որքան է Հայաստանի բնակչությունը վերջին տվյալներով

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալով, ամենաշատ բնակեցված մարզերից են Արմավիրի, Արարատի և Կ ոտայքի մարզերը` համապատասխանաբար 266.2 հազար, 258.8 հազար և 253.9 հազար բնակչությամբ: Իսկ ամենիչ քիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորինն է` 50.8 հազար բնակչով:

 

Երկրի մայրաքաղաքում բնակվում են 1 միլիոն 074.1 հազար մարդ: Երևան քաղաքում ամենից շատ բնակեցված համայնքներն են Շենգավիթը` 139.2 հազար, Մալաթիա-Սեբաստիան` 136.2 հազար և Նոր Նորքը` 130.6 հազար բնակչով: Նուբարաշեն համայնքում բնակվում է ընդամենը 9.8 հազար մարդ, այն ամենաքիչ բնակեցված համայնքն է:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ