Սպորտ - Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

 

Կողմերը խոսել են երկու երկրների միջև ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության սերտացման, նոր ուղիների և հնարավորությունների բացահայտման վերաբերյալ:

 

Ինչպես նշել է Գ. Ղազարյանը. «Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում կազմակերպվող միջազգային մարզական առաջնություններին, ձևավորված ավանդույթի համաձայն, մասնակցում են թե՛ հայ, և թե՛ վրացի մարզիկները: Մեր բարեկամական երկրները սերտորեն համագործակցում են ոչ միայն սպորտում, այլև մյուս ոլորտներում»:

 

Դեսպան Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: «Սիրով նշեմ, որ ռեգբի մարզաձևում Վրաստանի գրանցած հաջողությունների համար այսօր պետք է շնորհակալություն հայտնել Ֆրանսիայից ժամանած հայազգի մասնագետին, ում շնորհիվ այդ մարզաձևում Վրաստանը մեծ հաջողություններ է գրանցում: Մեր երկու երկրները մշտապես համագործակցել են թե՛ մշակույթի, և թե՛ սպորտի բնագավառներում»,- ասել է դեսպանը:

 

Պարոնայք Ղազարյանը և Սագանելիձեն քննարկել են նաև հարցեր՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ