Մշակույթ - «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը մեկնարկում է

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 15-17-ը, ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան հանգստավայրում տեղի կունենա «Ես եմ» 9-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Այն այս տարի կանցկացվի «Հայ զինվոր» խորագրի ներքո: Փառատոնը միտված է երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

 

«Ես եմ» միջազգային 9-րդ երիտասարդական կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղրզստանից, Գերմանիայից ներկայացված 80 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Այս տարի մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում. «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ»:

 

Փառատոնի ժյուրիի նախագահն է կինոքննադատ Աննա Երզնկյանը, անդամներն են՝ կինոռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Մանանա Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը:
Նշենք նաև, որ փառատոնն անցկացվում է 2004 թվականից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ